ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ, «ԵԹԵ ԲՈԼՈՐԸ…» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆ

Հիշում եմ երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներից մեկն էր, ես այդ օրը կամավոր էի, ինձ մոտեցավ մի արև, վառ կարմիր գանգուր մազերով, և ձյան պես սպիտակ երեսով։ Աչքերի տակ սևացած էր, բայց նա անընդմեջ ժպտում էր: Մոտեցավ ինձ, բռնեց ձեռքս և ասաց «արի իրար հետ բաժանենք բալիկների նվերները …»։ Գանգրահեր արևի անունը Արփինե է…նա ուներ անեմիա (բնածին կարմիր ապաճ Dimond-blackfan anemia. սակավարյունություն), նման ախտորոշում ամբողջ աշխարհում ունի ընդամենը 800-850 մարդ, փոքիկին հարկավոր էր ոսկրածուծի փոխպատվաստում անել, ընտանիքը չուներ այդ միջոցները։ Ամեն օրը ճակատագրական էր, Արփինեն կարող էր մահանալ։ ԱՆկարողության զգացումը խեղդում էր ինձ, մի պահ հարց տվեցի ինքս ինձ «քանի քանի նման երեխաներ կան, ովքեր ունեն մարդկանց օգնության կարիքը, քանի քանիսնեն մնում անօգնական իրենց ծնողների հետ և միայնակ դուրս գալիս պատուհասած դժբախտության դեմ»։ Այդ օրը դարձավ սկզբնակետը նախագիծը ստեղծելու համար:

Write a comment