ԴԻՏԵՔ ՄԵՐ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ

Յուրաքանչյուր չորեքշաբթի 22:15-ին Առաջին ալիքի եթերում. Ծանոթացեք մեր փոքրիկ հերոսների պատմություններին «Եթե բոլորը» հաղորդման ընթացքում:

ԿԱՏԱՐԵՔ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հենց դու կարող ես փոխել մեկ երեխայի ճակատագիր: Նվիրատվություն կարող եք կատարել առցանց, կայքի միջոցով

ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԷՋԻՆ

Միացեք մեր ընկերների ցանկին և հետևեք մեր հիմնադրամի գործունեությանը:

ԵԹԵ ԲՈԼՈՐԸ


Հեռուստանախագիծը նպատակ ունի փոխելու հասարակության վերաբերմունքն այն ընտանիքների և երեխաների նկատմամբ, որոնք ապրում են մեր կողքին, բայց մեր իրականությունից դուրս: Յուրաքանչյուր հաղորդում ներկայացնում է մի երեխայի ճակատագիր: Երեխա, ով ունի բոլորիս օգնության կարիքը, ում կյանքը կարող է փրկվել:

Products By Category

    Հայկը վիրահատվել է

    Նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի հիմքի բազմակոմպոնենտ գոյացություն, և հարկավոր է անհապաղ վիրահատություն, որը պետք է

    . 100.13%
    ՆՎԻՐԱԲԵՐՎԵԼ Է4,005,000AMD
    ՆՊԱՏԱԿԸ4,000,000AMD

    Գոռ և Էդմոնդ

    Միայնակ մոր երկու երեխաները տարբեր պատճառներով ունեն նույն ախտորոշումը՝ մանկական ուղեղային կաթված:Ու թեև մայրն ինքն էլ

    . 3.71%
    ՆՎԻՐԱԲԵՐՎԵԼ Է80,050AMD
    ՆՊԱՏԱԿԸ2,160,000AMD

    Անգելինա 4 տարեկան

    4-ամյա Անգելինայի մոտ ախտորոշվել է 4-րդ աստիճանի ծանրալսություն: Ըստ բժիշկների՝ նրան մինչև 5 տարեկանը անհապաղ

    . 4.19%
    ՆՎԻՐԱԲԵՐՎԵԼ Է218,040AMD
    ՆՊԱՏԱԿԸ5,200,000AMD

ՎՃԱՐԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ

«Եթե Բոլորը» նախագիծը յուրաքանչյուր թողարկման ընթացքում պատմում է մեկ երեխայի կամ մեծահասակի մասին և յուրաքանչյուր պատմություն առանձնացնում է թվային կոդով…

ՄԵՐ ԱՐԱՐՔՆԵՐԸ ԿԱԹԻԼՆԵՐ ԵՆ, ԲԱՅՑ ԾՈՎԸ ԲԱՂԿԱՑԱԾ Է ԿԱԹԻԼՆԵՐԻՑ

ՄԵՐ ԹԻՄԸ

ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հիշում եմ՝ երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներից մեկն էր, ես այդ օրը կամավոր էի. ինձ մոտեցավ մի արև՝ շիկակարմիր, գանգուր մազերով և ձյունի պես սպիտակ երեսով, աչքերի տակը մի քիչ սևացել էր, բայց նա անընդմեջ ժպտում էր, մոտեցավ ինձ, բռնեց ձեռքս և ասաց «արի իրար հետ բաժանենք բալիկների նվերները …»։ Գանգրահեր արևի անունը Արփինե է… նա ուներ մասնակի կարմիր բջջային ապաճ (ապլազիա) հիվանդության բնածին ձևը՝ վաղ մանկական հասակում հազվադեպ հանդիպող Բլեկ‎ֆան-Դայմոնդի սակավարյունություն։

Նման ախտորոշում ամբողջ աշխարհում ունի ընդամենը 800-850 մարդ։ Փոքրիկին հարկավոր էր ոսկրածուծի փոխպատվաստում, իսկ ընտանիքը չուներ այդ միջոցները։ Ամեն օրը ճակատագրական էր, Արփինեն կարող էր մահանալ։ Անկարողության զգացումը խեղդում էր ինձ, մի պահ հարց տվեցի ինքս ինձ՝ «քանի-քանի նման երեխաներ կան, ովքեր ունեն մարդկանց օգնության կարիքը, քանի-քանիսն են իրենց ծնողների հետ մնում անօգնական և միայնակ պայքարում պատուհասած դժբախտության դեմ»։

ԵԹԵ ՈՉ ԵՍ, ԱՊԱ ՈՎ


Մենք պարտավոր ենք հոգ տանել մեր կողքին ապրող և մեր օգնության կարիքը ունեցող երեխաների մասին։ Նվիրաբերելով մեր օրվա մի քանի դրամը մենք կարող ենք ապահովել մեկ երեխայի առողջ ապագա։ Յուրաքանչյուր երեխա ունի իրավունքը ունենալու անհոգ մանկություն։ Օգնելով այսօր, վաղը մենք կունենանք առողջ սերունդ։

«Եթե բոլորը բարեգործական հիմնադրամ»-ի նպատակն է աջակցել առողջական խնդիրներ ունեցող երեխաներին: Մենք հավատում ենք, որ միասնականությունը ամենամեծ ուժն է:

«Եթե բոլորը բարեգործական հիմնադրամ»-ի նպատակն է աջակցել առողջական խնդիրներ ունեցող երեխաներին: Մենք հավատում ենք, որ միասնականությունը ամենամեծ ուժն է:

«Եթե բոլորը բարեգործական հիմնադրամ»-ի նպատակն է աջակցել առողջական խնդիրներ ունեցող երեխաներին: Մենք հավատում ենք, որ միասնականությունը ամենամեծ ուժն է: